Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին
որոշում է
Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի անհատական բնակելի տներում ապրող քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերին կից համայնքային հողամասերը առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում ուղղակի վաճառքով օտարելու քաղաքացիներին՝ վճարելով տվյալ պահին գործող <<Հողային օրենսգրքի>> 64-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված փաստացի օգտագործողին՝ հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքի 30%-ի չափով։ |