Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի 631-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 9-րդ կետի 14-րդ ենթակետով, և հիմք ընդունելով Անիի համայնքապետարան մուտքագրված 13.01.2025 թվականի թիվ 0100 դիմումը, Անիի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի հունվարի 14-ի նիստի արձանագրությունը.
1. Տարոն Սամվելի Բուտոյանին (ծնված 26.07.1999 թվականին) Սիրանուշ Շահնազարի Բոտոյանի(ծնված 11.10.1940 թվականին) և Մարտուն Վաղոյի Բոտոյանի (ծնված 10.03.1940 թվականին) նկատմամբ սահմանել քաղաքացու օգնական (պատրոնաժ)։
2. Տարոն Սամվելի Բոտոյանին վերապահել ի շահ իր խնամակալի, առանց հատուկ լիազորագրի կնքել անհրաժեշտ գործարքներ, հանդես գալ նրա իրավունքների ու շահերի պաշտպանությամբ ցանկացած իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ հարաբերություններում՝ ներառյալ դատարանում։
3. Որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։