Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի» 237-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N 920-Ն որոշման 1-ին կետով սահմանված՝ «Չափից ավելի վճարված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի կարգի» 11-րդ և 12-րդ կետերի դրույթներով.
որոշում եմ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Բագրավան բնակավայրի բնակիչ Տիգրան Սամվելի Պետրոսյանին հետ վճարել BMW 330 I մակնիշի 90OC770 պետհամարանիշով մեքենայի համար վաճառքի հետևանքով չափից ավել վճարված 19750 (տասնինը հազար յոթ հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամը: