Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման տեղեկանքը, տրված՝ 2023-12-31 ծածկագիր՝ 2023LMU35S, հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Գոհարիկ Երեմի Ղազարյանը, իր 2024 թվականի հունվարի 16-ի դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Անի համայնքի սեփականությունը համարված 53․09 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի նշանակության ավտոտնակի շինությունը և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-003-0034-0044 կադաստրային ծածկագրով 0,00322 հեկտար մակերեսով հողամասի (Վկայական 19122024-08-0037, անշարժ գույքի հասցեն` մարզ Շիրակի, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Մադաթյան փողոց 15/12 ավտոտնակ) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը. 1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն` օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 53․09 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի նշանակության ավտոտնակի շինությունը և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-003-0034-0044 կադաստրային ծածկագրով 0,00322 հեկտար հեկտար մակերեսով հողամասը (Վկայական 19122024-08-0037, անշարժ գույքի հասցեն` մարզ Շիրակի, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Մադաթյան փողոց 15/12 ավտոտնակ) գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով 80080 (ութսուն հազար ութսուն) Հայաստանի Հանրապետության դրամ ընդհանուր արժեքով վաճառել կառուցապատողին, քաղաքացի` Գոհարիկ Երեմի Ղազարյանին /Անձնագիր՝ AR0370333, տրված՝ 11․07․2017թ, 022-ի կողմից, հաշվառման հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փողոց շենք 15, բն․ 40, 41):
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Ա. Սարիբեկյանին. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |