Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 56-րդ հոդվածի 5-րդ, 8-րդ մասերի, 67-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին
որոշում է
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության քաղաք Մարալիկ Հրանտ Շահինյան փողոց 302/4 հասցեում գտնվող հողամասում սպասարկման սրահ կառուցելու նպատակով (կադաստրային ծածկագիր 08-003-0013-0013) 0.01008 հեկտար հողատարածքը օտարել աճուրդային եղանակով:
2. Հողատարածքի մեկնարկային գին հաստատել հողի կադաստրային արժեքի 100 %-ի չափով՝ 79834 (յոթանասունինը հազար ութ հարյուր երեսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող (քաղաք՝ Մարալիկ) հողերից (կադաստրային ծածկագիր՝ 08-003-0013-0013) աճուրդային եղանակով հողատարածք օտարելու, մեկնարկային գինը և պայմանները հաստատելումասին» թիվ 50 որոշումը: