Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



17 հուլիսի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 82-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 26-րդ կետերի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-3 րդ մասերի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով քաղաքացի Արայիկ Վարդանի Գալստյանի 2024 թվականի ապրիլի 08-ի դիմումը՝ Անի համայնքի ղեկավարի 2024 թվականի հունվարի 23-ի N 82-Ա որոշմամբ քաղաքացի Արայիկ Վարդանի Գալստյանի նկատմամբ նշանակված 2 000 000 (երկու միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ տուգանքի չափը նվազեցնելու խնդրանքի վերաբերյալ, և այն, որ քաղաքացու կողմից ինքնակամ կառուցված շինությունը օգտագործվելու է որպես բնակչության սպասարկման օբյեկտ և ստեղծվելու են նոր աշխատատեղեր․

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2024 թվականի հունվարի 23-ի <<Քաղաքացի Արայիկ Վարդանի Գալստյանի նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին>> N 82-Ա որոշման 1-ի կետում նշված <2 000 000 (երկու միլիոն)> թիվն ու բառերը փոխարինել <1 500 000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար> թվով ու բառերով։

2. Սույն որոշմը երեք օրվա ընթացքում ուղարկել Քաղաքացի Արայիկ Վարդանի Գալստյանի /հետագայում՝ Քաղաքացի/:

3 Որոշումն ուժի մեջ է մտնում Քաղաքացուն սույն որոշման 2-րդ կետով սահմանված ժամկետում պատշաճ ծանուցման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
(2.03 Մբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner