Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, 34-րդհոդվածի 3-րդմասի 4-րդկետիդրույթներով. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակիմարզի Անիիհամայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակիմարզի Անիիհամայնքապետարանի աշխատակազմի աշխատողներիքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարին` համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու նպատակով սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմին։
4. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներկատարելումասին իրավականակտնուժիմեջմտնելուպահից։ |