Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին
որոշում է՝
Գործառականդասակարգմանբաժին 09, խումբ 02, դաս 02 (միջնակարգ ընդհանուր կրթություն) և տնտեսագիտական դասակարգման 4657 (այլ կապիտալ դրամաշնորհներ) հոդվածից <<250,0>> հազար դրամ հատկացնել <<Լանջիկի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ կահույք ձեռք բերելու համար, <<1000,0>> հազար դրամ`<<Ջրափի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ դպրոցի ցանկապատի կառուցման համար, <<1000,0>> հազար դրամ`<<Ձորակապի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ դպրոցի սպորտդահլիճի վերանորոգման համար, 4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածից <<150,0>> հազար դրամ հատկացնել <<Գուսանագյուղի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ դասասենյակի հատակը պոլիմերային փաթթոցային նյութով /լինոլեում/ հատակապատելու համար : |