Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 56-րդ հոդվածի 5-րդ, 8-րդ մասերի, 67-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին
որոշում է
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Սառնաղբյուր բնակավայրում 1-ին փողոց 8-րդ նրբանցք 4/4 հասցեում գտնվող հասարակական կառուցապատման հողամասում առևտրի սրահ կառուցելու նպատակով (կադաստրային ծածկագիր 08-100-0045-0010) 0.0064 հեկտար հողատարածքը օտարել աճուրդային եղանակով:
2. Հողատարածքի մեկնարկային գին հաստատել հողի կադաստրային արժեքի 100 %-ի չափով՝ 21568 (քսանմեկ հազար հինգ հարյուր վաթսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ: |