Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ սահմանված <<Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի>> 28-րդ կետի, 29-րդ կետի 3-րդ ենթակետի, 50-րդ կետերի դրույթներով և հաշվի առնելով քաղաքացի Պատվական Աբրահամյանի 2023 թվականի օգոստոսի 09-ի դիմումը. որոշում եմ՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Հայկաձոր բնակավայրում /կադաստրային ծածկագիր 08-059-0011-0021/ գտնվող Պատվական Աբրահամյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 0.230 հա հողամասին տրամադրել հետևյալ հասցեն՝ մարզ Շիրակի, Անի համայնք, Հայկաձոր բնակավայր, 4-րդ փողոց, 1-ին նրբանցք,թիվ 3/1 բնակելի տուն :