Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



16 հուլիսի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի դրույթներով, որոշում եմ`

1. Գործառական դասակարգման բաժին 01, խումբ 01, դաս 01 (Ապարատի պահպանման ծախսեր) և տնտեսագիտական դասակարգման 4213 (Կոմունալ ծառայություններ) հոդվածի երրորդ եռամսյակի «3300.0» թիվը փոխարինել «5000.0» թվով, 4216(Գույքի և սարքավորումների վարձակալություն) հոդվածի երրորդ եռամսյակի «1000.0» թիվը փոխարինել «0» թվով, 4239 (Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) հոդվածի երրորդ եռամսյակի «4000,0» թիվը փոխարինել «3000.0» թվով:

2. Գործառական դասակարգման բաժին 05, խումբ 01, դաս 01 (Անի կոմունալ տնտեսության պահպանման ծախսեր) և տնտեսագիտական դասակարգման 4112 (Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ) հոդվածի երրորդ և չորրորդ եռամսյակների «220.0» թվերը փոխարինել «260.0»թվերով:

3. Գործառական դասակարգման բաժին 05, խումբ 03, դաս 01 (Սան.մաքրում) և տնտեսագիտական դասակարգման 4112 (Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ) հոդվածի երրորդ և չորրորդ եռամսյակների «975.0» թվերը փոխարինել «1619,0» թվերով:

4. Գործառական դասակարգման բաժին 06, խումբ 03, դաս 01 (Ջրամատակարարում) և տնտեսագիտական դասակարգման 4112 (Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ) հոդվածի երրորդ և չորրորդ եռամսյակների «0» թվերը փոխարինել «134,0» թվերով, 4239 (Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) հոդվածի երրորդ և չորրորդ եռամսյակների «1500.0» թվերը փոխարինել «4000.0» թվերով:

5. Գործառական դասակարգման բաժին 01 խումբ 06, դաս 01 (Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) և տնտեսագիտական դասակարգման 4216(Գույքի և սարքավորումների վարձակալություն) հոդվածի երրորդ և չորրորդ եռամսյակների «1000.0» թվերը փոխարինել «0» թվերով:

6. Գործառական դասակարգման բաժին 06 խումբ 01, դաս 01 (Բնակարանային շինարարություն) և տնտեսագիտական դասակարգման 4251(Շենքերի և շինությունների ընթացիկ նորոգում և պահպանում) հոդվածի երրորդ և չորրորդ եռամսյակների «3000.0» և «9260,1» թվերը փոխարինել «682,0» և «6942,1» թվերով:

7. Գործառական դասակարգման բաժին 10, խումբ 07, դաս 01 (Սոցիալական հատուկ արտոնություններ(Այլ դասերին չպատկանող)) և տնտեսագիտական դասակարգման 4727(Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից) հոդվածի երրորդ եռամսյակի «900,0» թիվը փոխարինել «1200,0» թվով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner