Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 70-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Անիի անձնագրային խմբի ղեկավարի 2024 թվականի փետրվարի 26-ի N 8/17-162 գրությունը՝ <<ԱԶԳ-ՀԱՄԱՅՆՔ>> կուսակցությունների դաշինքից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու անդամ ընտրված Լիաննա Յուրիկի Բալոյանի՝ քաղաք Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Իսակովի փողոց 42/1 շենք, բնակարան 51 հասցեում հաշվառված լնելու մասին․ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու ընտրական իրավունքը կորցրել հիմքով, վաղաժամկետ դադարեցնել <<ԱԶԳ-ՀԱՄԱՅՆՔ>> կուսակցությունների դաշինքից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու անդամ ընտրված Լիաննա Յուրիկի Բալոյանի ավագանու անդամի լիազորությունները։
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Ա. Սարիբեկյանին. Սույն որոշումը յոթ աշխատանքային օրվա ժամկետում ուղարկել թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |