Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի փետրվարի 10-ի թիվ 85-Ա որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետության մարզպետին առընթերերիտասարդականխորհրդի օրինակելի կանոնադրության>> /հետագայում՝ օրինակելի կանոնադրություն/ 11-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամի թեկնածություն առաջադրելու համար 2023 թվականի ապրիլի 26-ին հայտարարված մրցույթին հայտեր չեն ներկայացվել, իսկ Անի համայնքի ավագանու անդամ Արտակ Անդրանիկի Շաբոյանը բավարարում է օրինակելի կանոնադրության 8-րդ կետով սահմանված չափորոշիչներին. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդում, որպես Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքի ոչ պետական հատվածը ներկայացնող խորհրդի անդամ, առաջադրել Անի համայնքի ավագանու երիտասարդ անդամ՝ Արտակ Անդրանիկի Շաբոյանի թեկնածությունը /հաշվառված՝ մարզ Շիրակի, Անի համայնք , գյուղ Սառնաղբյուր, 2-րդ փողոց, տուն 17, հեռախոս՝ 093-81-09-65/:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին: |