Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 56-րդ հոդվածի 5-րդ, 8-րդ մասերի, 67-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին
որոշում է
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության քաղաք Մարալիկ Ձերժիսկի փողոց 18/15 հասցեում գտնվող հողամասում oժանդակ շինություն կառուցելու նպատակով (կադաստրային ծածկագիր 08-003-0041-0061) 0,00826 հեկտար հողատարածքը օտարել աճուրդային եղանակով:
2. Հողատարածքի մեկնարկային գին հաստատել հողի կադաստրային արժեքի 100 %-ի չափով՝ 65420 (վաթսունհինգ հազար չորս հարյուր քսան) Հայաստանի Հանրապետության դրամ: |