Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1025-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 դեկտեմբերի 2024 թվականի N 1025-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ Ֆ․ՁԵՐԺԻՆՍԿԻ/ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆ/ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 10/19 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԿՀԱՐԿԱՆԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱՑԻ՝ ԱՐԱՔՍԻ ՎԱՍԻԼԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ «16» ՆՈՅԵՄԲԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ N 32 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՇԻՆԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՎԱՐՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի <<ժ>> ենթակետի, 28-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգի» 125-րդ կետի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1541-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի աշխատանքային խմբի կողմից քաղաքացի Արաքսի Վասիլի Համբարձումյանի կողմից /հետագայում՝ կառուցապատող/ Հյաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի, Ֆ․Ձերժինսկու/Արկադի Տեր-Թադևոսյան/ փողոց, թիվ 10/19 հասցեում երկհարկանի սպասարկման կենտրոնի կառուցման համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի կողմից տրամադրված «16» նոյեմբերի 2022 թվականի N 32 շինարարության թույլտվության սահմանված ժամկետում շինարարությունը չավարտելու փաստի հիմքով քաղաքացի՝ Արաքսի Վասիլի Համբարձումյանի կողմից Վարչական իրավախախտում թույլ տալու վերաբերյալ կազմված 2024 թվականի հոկտեմբերի 01-ի արձանագրությունը և կառուցապատողի 2024 թվականի հոկտեմբերի 30-ի դիմումը՝ կառուցապատվող օբյեկտի նախահաշվային արժեքի վերաբերյալ.

1. Կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում շինարարությունը չավարտելու համար քաղաքացի Արաքսի Վասիլի Համբարձումյանի նկատմամբ նշանակել 66667 (վաթսունվեց հազար վեց հարյուր վաթսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ տուգանք, որը ենթակա է մուծման Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի բյուջեի 900495101124 հաշվարկային հաշվին` 15 օրվա ընթացքում: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կառուցապատողին պատշաճ կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(2.50 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner