Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի» 237-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N 920-Ն որոշման 1-ին կետով սահմանված՝ «Չափից ավելի վճարված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի կարգի» 11-րդ և 12-րդ կետերի դրույթներով.
որոշում եմ՝
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ բնակավայրի բնակիչ Տիգրան Գարեգինի Գյուլբեկյանին հետ վճարել
NISSAN TEANA 2.3 մակնիշի 36XS866 պետհամարանիշով մեքենայի համար վաճառքի հետևանքով չափից ավել վճարված 21845 (քսանմեկ հազար ութ հարյուր քառասունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամը: