Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ներդաշնակ ճարտարապետական տեսքն ապահովելու նպատակով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից մշակած Հայաստանի Հանրապետության բնակավայրերում նոր կառուցվող (վերակառուցվող, վերանորոգվող) շենքերի և շինությունների տանիքների նախընտրելի գունային լուծումները սահմանող ուղեցույցը (այսուհետ՝ ուղեցույց) և <<ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի
ավագանին որոշում է.
1.Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքում նոր կառուցվող (վերակառուցվող, վերանորոգվող) շենքերի և շինությունների տանիքների նախընտրելի գույները՝ համաձայն ուղեցույցի:
2. Ընդունել ի գիտություն, որ ուղեցույցով Անի համայնքի և Մարալիկ քաղաքի համար նախատեսված են.
Անի RGB 148-54-52 53-69-57 50-62-79
RAL 3001 6006 5011
Մարալիկ RGB196-89-17 211-93-81 50-62-79
RAL2004 2012 5011