Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 52-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԻՐԱԿԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՎԱԶԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՕՏԱՐՄԱՆ ԳԻՆԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղականինքնակառավարմանմասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդհոդվածի 1-ին մասի 42-րդկետի, ՀայաստանիՀանրապետության քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով, որ 1970-ական թվականներին Ախուրյանի ջրամբարի շինարարության ժամանակ կապալառու կազմակերպությունների կողմից շինարարության կարիքների համար կուտակված շինարական ավազը չի օգտագործվել, այն տեղակայված է  Անի համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտ հողատեսքի հողատարածքում և հանդիսանում է տիրազուրկ գույք, կարևորելով համայնքի միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների փոսային նորոգման կարիքների համար շինարարական ավազի օգտագործման անհրաժեշտությունը, ճանապարհաշինարարական կազմակերպությունների կողմից Անիի համայնքապետարան ներկայացված ավազի օգտագործման պահանջարկը, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության արոտի մաքրման և այն գյուղատնտեսական շրջանառությամ մեջ ներգրավելու անհրաժեշտությունը, հիմք ընդունելով կուտակված ավազի գեոդեզիական ուսումնասիրության և ծավալի չափագրական նյութերը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքիավագանին

1.  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի  համայնքի Շիրակավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող 08-090-0110-0001 կադաստրային ծածկագրով 28.482 հեկտար արոտ հողատեսքի հողատարածքում կուտակված,  տիրազուրկ համարվող, 22000 /քսաներկու հազար/ խորանարդ մետր ծավալով շինարարական  ավազը համարել համայնքի սեփականություն և այն տնօրինել որպես սեփական գույք:

2. Սույնորոշման 1-ինկետումնշվածշինարարականավազիկուտակումըօգտագործել Անի համայնքիմիջբնակավայրայինևդաշտամիջյանճանապարհներիփոսայիննորոգմանկարիքներիհամար, իսկճանապարհաշինարարականևայլկազմակերպություններիպահանջարկիդեպքում՝այնվաճառելուղղակիկարգով՝մեկխորանարդմետրզանգվածը՝ 500 /հինգհարյուր/ ՀայաստանիՀանրապետությանդրամարժեքով:

3. ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզիԱնիհամայնքիղեկավարԱ. Սարբեկյանին

Պատշաճ հաշվառում և հսկողություն իրականացնել շինարարական ավազի օգտագործման գործընթացի նկատմամբ և ավազի կուտակումը իրացնելուց հետո, վերականգնել գյուղատնտեսական նշանակության հողատարածքի արոտ հողատեսքը և այն ներգրավել գյուղատնտեսական շրջանառության մեջ:

4. Սույնորոշումըուժիմեջէմտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner