Այսօր: Ուրբաթ, 11 Ապրիլի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 94
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



04 ապրիլի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱԳՐԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 08-022-0101-0044 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 10․45565 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ՏՈՒՖ ՔԱՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ «ԽԱՐԿՈՎ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի, 81-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի>> 44-րդ կետի <<ը>> ենթակետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի N 14-Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի oգոuտոuի 13-ի N 599 որոշմամբ ստեղծված հողերի oգտագործման ժամանակավոր uխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2019 թվականի հունիսի 26-ի թիվ 51 դրական եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 31-Ա հրամանով «ԽԱՐԿՈՎ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման 04.02.2019թ. ՇԱԹ-29/597 թույլտվությունը, 04.02.2019 թ. N Լ-597 լեռնհատկացման ակտը և ընդերքօգտագործման 04.02.2019թ. N Պ-597 պայմանագիրը, համաձայն որի՝ «ԽԱՐԿՈՎ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը թույլատված է 45 տարի ժամկետով Անի համայնքի Բագրավան բնակավայրի տարածքում գտնվող Խարկովի տուֆի և պեմզայի հանքավայրում իրականացնել տուֆ քարի արդյունահաման աշխատանքներ, հաշվի առնելով «ԽԱՐԿՈՎ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ըներության գործադիր տնօրենի 2024 թվաանի հունվարի 15-ի դիմումը․

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Բագրավան բնակավայրի վարչական տարաքում գտնվող /հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, գյուղ Բագրավան, 20-րդ փողոց, 1 հողամաս/, համայնքի սեփականությանը հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության, ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի գործառնական նշանակության 08-022-0101-0044 կադաստրային ծածկագրով 10․45565 հեկտար հողամասը (Վկայական N 29012020-08-0064) տուֆ քարի արդյունահանում կազմակերպելու նպատակով մինչև՝ 2064 թվականի փետրվարի 4-ը, 550 000 (հինգ հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տարեկան վարձավճարով վարձակալության տրամադրել «ԽԱՐԿՈՎ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետև` Ընկերություն, Պետական միասնական գրանցման համար՝ 48.110.977776, 2017-10-11, ՀՎՀՀ 05545733, գործադիր տնօրեն՝ Արտյոմ Տամիլի Ղումաշյան, անձնագիր՝ AR0228980, տրված՝ 2018-03-12, 018-կողմից, հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոորր 2001, Լազյան փողոց, շենք 25, բն. 3) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:: 2. Սույն որոշումից բխող իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման՝ Ընկերության միջոցներով: 3. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արման Մկոյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner