Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Գնումների մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 7-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության, , 12-րդ կետի 1-ին ենթակետի և 20-րդ կետի 1-ին ենթակետի, ինչպես նաև 7-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության և 20-րդ կետի 2-րդ ենթակետի դրույթներով՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի կարիքների համար Անի համայնքապետարանի 2024 թվականի բյուջեից նախատեսվող միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանով նախատեսված միջանցիկ ծածկագրերով` /ըստ ԳՄԱ դասակարգման (CPV)/՝ 44531191 էլեկտրոնային աճուրդի միջոցով՝ ապրանքների /երկաթե խողովակներ/ ձեռքբերման նպատակով ձևավորել պատասխանատու ստորաբաժանում հետևյալ կազմով. Էդգար Սաղաթլյան – Անի համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ – ղեկավար Անանիկ Ուռումյան - Անի համայնքի ղեկավարի օգնական – անդամ Արթուր Սահակյան Անի համայնքապետարանի Էլեկտրիկ – անդամ Դավիթ Քոչարյան – Անի համայնքապետարանի տնտեսվար - անդամ
2. Վերը նշված ապրանքների ձեռքբերման նպատակով գնումների համակարգողի լիազորությունները վերապահել Անի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների մեջ չներառված համայնքային ծառայության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Սաթենիկ Զաքարյանին:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: