Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի ժորա Հովհաննեսի Կարապետյանի լիազորված անձ՝ Ռուդիկ Մակարի Մեծոյանը /Լիազորագիր՝ 50 ԱՎ 0618877, 29/04/2024թ, Նոտարական ակտի կոդ 699-20240429-64-7902244, անձնագիր՝ AU0289818, տրված՝ 31․05․2021թ, 022-ի կողմից/ իր 2024 թվականի մայիսի 14-ի դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Անի համայնքի սեփականությունը համարված 22,43 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի նշանակության տնտեսական շինության և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-049-0226-0031 կադաստրային ծածկագրով 0,00324 հեկտար մակերեսով հողամասի (Վկայական N 09112022-08-0027, անշարժ գույքի հասցեն` մարզ Շիրակի, Անի համայնք, գյուղ Լուսաղբյուր, 1-ին փողոց, 2 տնտեսական շինություն) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը. 1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն` օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 22,43 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի նշանակության տնտեսական շինությունը և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-049-0226-0031 կադաստրային ծածկագրով 0,00324 հեկտար մակերեսով հողամասը (Վկայական N 09112022-08-0027, անշարժ գույքի հասցեն` մարզ Շիրակի, Անի համայնք, գյուղ Լուսաղբյուր, 1-ին փողոց, 2 տնտեսական շինություն) գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով 28646 (քսանութ հազար վեց հարյուր քառասունվեց հարյուր ութսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ ընդհանուր արժեքով վաճառել կառուցապատողներին, քաղաքացի` ժորա Հովհաննեսի Կարապետյանին /Անձնագիր՝ AS0347977, տրված՝ 24․08․2018թ, 022-ի կողմից, հաշվառման հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, գյուղ Լուսաղբյուր փողոց 2, նրբանցք 2, տուն 5, որի անունից հանդես է գալիս Լիազորված անձ՝ Ռուդիկ Մակարի Մեծոյանը, Լիազորագիր՝ 50 ԱՎ 0618877, 29/04/2024թ, Նոտարական ակտի կոդ 699-20240429-64-7902244, անձնագիր՝ AU0289818, տրված՝ 31․05․2021թ, 022-ի կողմից/։
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Ա. Սարիբեկյանին. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |