Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, 102-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Անիպեմզա բնակավայրի 1-ին փողոց, շենք 14, թիվ 9 բնակարանը օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում տվյալ բնակարանի բնակչի կողմից չի սեփականաշնորհվել և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի N 51 որոշմամբ հասատված N 7 հավելվածով պետական բնակելի ֆոնդը և պետական ոչ բնակելի տարածքները սեփականության իրավունքով փոխանցվել են համայնքներին, ընդառաջելով քաղաքացի Գայանե Վաղարշակի Ղազարյանի 2023 թվականի հուլիսի 13-ի դիմումին.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Անիպեմզա բնակավայրի 1-ին փողոց, շենք 14, թիվ 9 բնակարանը /կադաստրային ծածկագիր՝ 08-013-007-020-001-006, իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 1337123, տրված՝ 28.02.2005թ/ նվիրել տվյալ բնակարանում փաստացի բնակվող և հաշվառված քաղաքացի Գայանե Վաղարշակի Ղազարյանին /անձնագիր՝ AU 0469885, տրված՝ 22.10.2021թ. 005-ի կողմից, հետագայում՝ Նվիրառու/:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Արման Սարիբեկյանին. ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Նվիրառուի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր. բ) Պարտավորեցնել Նվիրառուին՝ սույն որոշումից բխող իրավունքները օրենքով սահմանված կարգով ենթարկել պետական գրանցման՝ Նվիրառուի միջոցներով:
3. Սույնորոշումնուժիմեջէմտնումստորագրմանպահից: