Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ ՍՊ/15.3/29498-2020 հանձնարարականը և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի գրությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկի <<Ռոմի Բարոնյանի անվան մանկապարտեզ>>, Սառնաղբյուր բնակավայրի <<Նախադպրոցական ուսումնական հաստատություն>>, <<Լանջիկի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ, Մարալիկ քաղաքի արվեստի և երաժշտական դպրոցներ հաճախող երեխաների ծնողների կամ նրանց ներկայացուցիչների վճարումները հոկտեմբեր ամսին զիջել 50 տոկոսով: |