Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի դրույթով, հիմք ընդունելով «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության 2024 թվականի սեպտեմբերի 18-ի AC-337-24 գրությունը, համաձայն որի՝ «Վերականգնող էներգիայի և էներգոադյունավետության խթանում Շիրակի մարզի համայնքներում» միջոցառման շրջանակում էներգաարդյուևավետության և վերականգնող էներգիայի փոքրածավալ միջոցառումների շրջանակներում Անի համայնքի Լանջիկի բնակավայրի համայնքային կենտրոնի և Սառնաղբյուրի մանկապարտեզի շենքի վրա արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման ծրագրից բացի, ծրագրում է ընդրկվել նաև Անի համայնքի Մարալիկ քաղաքի <<Ռոմի Բարոնյանի անվան մանկապարտեզ>> համայնքային ոչ առեվտրային կազմակերպության շենքի վրա 5․5 կՎտ հզորության ֆետովոլտային համակարգի տեղադրումը, որի արդյունքում ծրագրի արժեքը կազմել 9,365,000 ՀՀ դրամ, որից <<Հայկական Կարիտաս>> բարեսիրական հասարակական կազմակերպության ներդրումը կազմում է 7,492,000 ՀՀ դրամ, իսկ համայնքի ներդրումը՝ 1,873,000 ՀՀ դրամ․ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 30-ի «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից անի համայնքի լանջիկ բնակավայրի համայնքային կենտրոնի եվ սառնաղբյուրի մանկապարտեզի շենքի տանիքներին <<Վերականգնվող էներգիայի և էներգոարդյունավետության խթանում Շիրակի մարզի համայնքներում» միջոցառման շրջանակում էներգոարդյունավետության և վերականգնող էներգիայի փոքրածավալ միջոցառումների շրջանակներեում արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման ծրագրի իրականացմանը համաձայնություն տալու և համայնքից պահանջվող ներդրումն ապահովելու մասին>> N 77-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը․
1) Որոշման 1-ին կետում նշված <<Սառնաղբյուրի մանկապարտեզի շենքի>> բառերից հետո ավելացնել <<Անի համայնքի Մարալիկ քաղաքի <<Ռոմի Բարոնյանի անվան մանկապարտեզի շենքի>> բառերը։
2) Որոշման 2-րդ կետում նշված <<1,576,000 /մեկ միլիոն հինգ հարյուր յոթանասունվեց հազար/>> թիվն ու բառերը փոխարինել <<1,873, 000 /մեկ միլիոն ութ հարյուր յոթանասուներեք հազար/>> թվով և բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |