Այսօր: Չորեքշաբթի, 2 Ապրիլի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 130
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 8-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԶՈՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՄԱԶԾ «ԿԱՆԱՅՔ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻՑ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի դրույթով, հաշվի առնելով, որ ՄԱԶԾ «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի կողմից հավանության է արժանացել Անի համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմնի (ԿԵԽՄ) կողմից իրականացվող «Բնակիչների մասնակցության խթանում էլեկտրոնային կառավարման միջոցով» դրամաշնորհային ծրագիրը․

1. Տալ համաձայնություն՝ «ՄԱԶԾ «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի կողմից հավանության արժանացած Անի համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմնի (ԿԵԽՄ) կողմից «Բնակիչների մասնակցության խթանում էլեկտրոնային կառավարման միջոցով» դրամաշնորհային ծրագիրի իրականացմանը:

2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Ա․ Սարիբեկյանին․ Ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսվող ծրագրի 4 050 0000 Հայաստանի Հանրապետության դրամ ընդհանուր բյուջեի համայնքից պահանջվող 20 տոկոսի չափով ներդրումը՝ գումարով 800 000 /ութ հարյուր հազար/ ՀՀ դրամ և կնքել համապատասխան պայմանագիր։

3․ Սույն որոշման 2-րդկետով նախատեսված 800 000 /ութ հարյուր հազար/ ՀՀ դրամ ներդրումը հատկացնել համայնքի 2025 թվականի բյուջեի գործառնական դասակարգման բաժին 01, խումբ 06, դաս 01 /ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ/ և տնտեսագիտական դասակարգման 4657 /այլ կապիտալ դրամաշնորհներ/ հոդվածից։

4․ Տալ համաձայնություն ՄԱԶԾ «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում Անի համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմնի (ԿԵԽՄ) կողմից «Բնակիչների մասնակցության խթանում էլեկտրոնային կառավարման միջոցով» դրամաշնորհային ծրագիրի իրականացման պատասխանատու նշանակելու Մարուսյա Բրուտյանի թեկնածությանը /անձնագիր՝ AS0697803, տրված՝ 10․07․2019 թ․ 022-ի կողմից, հաշվառման հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ Ձերժինսկու փողոց, շենք 8, բնակարան/։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԶՈՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner