Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 85
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 33-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 90-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի դրույթներով․

1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի մավագանու 2023 թվականի նոյեմբերի 30-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի <<Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոց>> համայնքային բյուջետային հիմնարկը համայնքային ոչ առեվտրային կազմակերպության վերակազմակերպելու մասին>> N 90-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները․

1) Որոշման վերնագրում <<վերակազմակերպել՝>> բառից հետո ավելացնել <<վերակազմավորման ճանապարհով>> բառակապակցությունը։

2) Որոշման 1-ին կետում նշված <<վերակազմակերպել՝>> բառից հետո ավելացնել <<վերակազմավորման ճանապարհով>> բառակապակցությունը։

3) Որոշման 2-րդ կետից հետո ավելացնել նոր 3-րդ կետ հետևյալ բովանդակությամբ՝

<<3․ Կազմակերպության վերակազմակերպման՝ վերակազմավորման ճանապարհով գործընթացը կազմակերպելու համար ստեղծել հանձնաժողով հետրյալ անհատական կազմով՝ Հանձնաժողովի նախագահ Զորիկ Խաչատրյան – Անի համայնքի ղեկավարի տեղակալ, Հանձնաժողովի անդամներ՝ Գոհար Ծերունյան – Անիի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, Սաղաթելյան Անժելա - Անիի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման եվ հավաքագրման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, Աստղիկ Նիկողոսյան - Անիի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար։>>։

2․ Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner