Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, << Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին
որոշում է.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 6-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքային ենթակայության բյուջետային հիմնարկների և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2020 թվականի թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 75-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 86-Ա որոշման 6-րդ հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը.
Թիվ 6 հավելվածի 3-րդ տողի 2-րդ սյունակի <<Հոգեբան>> բառը փոխարինել <<Օպերատոր>> բառով:
|