Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ սահմանված <<Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի>> 28-րդ կետի, 29-րդ կետի 3-րդ ենթակետի, 50-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի դրույթներով և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտի 24-ի N 248-Ա որոշման մեջ առաջին կետում «251․97 քառակուսի մետր արտաքին մակերեսով», երկրորդ կետում «251․97 քառակուսի մետր մակերեսով շինոթյան տարածքի համար՝ ընդամենը՝ 100 788 /մեկ հարյուր հազար յոթ հարյուր ութսունութ/ ՀՀ դրամ», նշվել է սխալ.
1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտի 24-ի «Քաղաքացիներ Հովհաննես Ռուբիկի Մուրադյանին, Գեվորգ Արամայիսի Հովիկյանին Եվ Արշակ Թելմանի Սաղաթելյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հ․ Շահինյան փողոց, 4-րդ նրբանցք, թիվ 10-րդ հասցեում կառուցված արտադրամասի գործառնական նշանակությունը փոփոխելու մասին» N 248-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը. ա) Որոշման առաջին կետում նշված «251․97 քառակուսի մետր արտաքին մակերեսով» փոխարինել «359,56 քառակուսի մետր արտաքին մակերեսով»: բ) Որոշման երկրորդ կետում նշված «251․97 քառակուսի մետր մակերեսով շինոթյան տարածքի համար՝ ընդամենը՝ 100 788 /մեկ հարյուր հազար յոթ հարյուր ութսունութ/ ՀՀ դրամ» փոխարինել «359,56 քառակուսի մետր մակերեսով շինոթյան, տարածքի համար՝ ընդամենը՝ 143 824 /մեկ հարյուր քառասուներեք հազար ութ հարյուր քսանչորս/ ՀՀ դրամ» 2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: