Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 109
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ <<ԼԱՆՋԻԿԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 83 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ <<ԼԱՆՋԻԿԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ  2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 83  ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, 28-րդ կետի , <<Նորմատիվ  իրավական ակտերի  մասին>> Հայաստանի Հանրապետության  օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի <<Լանջիկի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի կառուցման և գույքավորման գործում շվեցարացի բարերար Ջիուզեպպե Պինո Չիաչիոյի կողմից կատարված ներդրումները,  ինչպես նաև հաշվի առնելով կազմակերպության կոլեկտիվի և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի առաջարկությունները

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին

 որոշում է

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի <<Լանջիկի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել Հայաստանի  Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկի <<Ջիուզեպպե Պինո Չիաչիոյի անվան մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն։

2Հայաստանի  Հանրապետության  Շիրակի  մարզի  Անի  համայնքի  ավագանու  2021 թվականի  օգոստոսի 13-ի << Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի  <<Լանջիկի մանկապարտեզ>>  համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը  վերանվանելու  և       << Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Լանջիկի համայնքի ավագանու 2011 թվականի  ապրիլի 4-ի N 6  որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> N 83 որոշման թիվ 2 կետով հաստատված կանոնադրության մեջ  անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ .

1/ Հայերեն՝- Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկի <<Ջիուզեպպե Պինո Չիաչիոյի անվան մանկապարտեզ >> համայնքային  ոչ առևտրային կազմակերպություն:                                                                                                                    2/ Ռուսերեն-`,,Ланджикский детский сад имени Джузеппе Пино Чачио ”общинная  некоммерческая  организация  Анийской  общины Ширакской области Республики Армения.                                                                                                                                            3/ Անգլերեն ՝-«Republic of Armenia Shirak Region Ani  communityLanjikGiuzeppePinoCiaccio kindergarten  »community non-profit  organization.

4/Հասցեն կարդալ հետևյալ խմբագրությամբ՝  Հայաստանի Հանրապետություն  Շիրակի մարզ, Անի համայնք, գյուղ  Լանջիկ, 1-ին փողոց 31/5 մանկապարտեզ:

3. Հայաստանի  Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկի <<Ջիուզեպպե Պինո Չիաչիոյի անվան մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ մինչև բյուջետային տարվա ավարտը  համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Գյումրիի տարածքային բաժին և պետական ռեգիստրի վկայականում կատարել համապատասխան փոփոխություն։

 

 

 

 

 

 

 

                                    

 

 

 

 

 

 

 


ՔԱՂԱՔԱՊԵՏ                       
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner