Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի N 51 որոշման N 7 հավելվածը․ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Ձիթհանքով բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող 08-072-0020-0005-001 կադաստրային ծածկագրով վարչական շենքի 181.3 քառակուսի մետր մակերեսով տարածքը /հասցե՝ Մարզ Շիրակ, Անի համայնք, գյուղ Ձիթհանքով, 4-րդ փողոց թիվ 21, Վկայական՝ 25032024-08-0017/ անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել Անի համայնքի Լանջիկի <<Ջիուզեպպե Պինո Չիաչիոյի անվան մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության Ձիթհանքով բնակավայրում գործող մանկապարտեզի խմբին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |