Այսօր: Երկուշաբթի, 31 Մարտի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 122
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



24 մարտի 2025 թ.

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՌՈՒԲԻԿԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ, ԳԵՎՈՐԳ ԱՐԱՄԱՅԻՍԻ ՀՈՎԻԿՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՇԱԿ ԹԵԼՄԱՆԻ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ Հ․ ՇԱՀԻՆՅԱՆ ՓՈՂՈՑ, 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ, ԹԻՎ 10-ՐԴ ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոփոխելու կարգի>> 3.1-րդ և 3.4-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 600-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 3-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով քաղաքացի Արշակ Թելմանի Սաղաթելյանի 2025 թվականի մարտի 19-ի դիմումը.

1. Քաղաքացիներ Հովհաննես Ռուբիկի Մուրադյանին, Գեվորգ Արամայիսի Հովիկյանին և Արշակ Թելմանի Սաղաթելյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հ․ Շահինյան փողոց, 4-րդ նրբանցք, թիվ 10-րդ հասցեում գտնվող 08-003-0029-0053 կադաստրային ծածկագրով 251․97 քառակուսի մետր արտաքին մակերեսով արտադրամասի /վկայական՝ N 28032024-08-0015/ գործառնական նշանակությունը փոխադրել հասարակական կառուցապատման գործառնական նշանակությամբ օգտագործելու նպատակով: 2. Համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 17-ի N 166-Ն որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց 2025 թվականի համար գանձվող վճարների դրույքաչափերի>> համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի /շենք-շինությունների/ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխության ծառայության դիմաց, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար վճարի չափը սահմանված է 10 000 դրամ, գումարած շինության ընդհանուր մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար հավելյալ` 400 ՀՀ դրամ, 251․97 քառակուսի մետր մակերեսով շինոթյան տարածքի համար՝ ընդամենը՝ 100 788 /մեկ հարյուր հազար յոթ հարյուր ութսունութ/ ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Անիի համայնքապետարանի բյուջեի 900495101090 հաշվեհամարին /ՀՎՀՀ՝ 05546057/: 3. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արման Մկոյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner