Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի դրույթով, հաշվի առնելով, որ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող <<Գերմանական բարեկամություն 2025>> ծրագրի շրջանակներում հավանության է արժանացել Անի համայնքի Ձիթհանքովի միջնարկարգ դպրոցի շենքի 2-րդ և 3-րդ հարկերի պատուհանների նորով փոխարինելու ծրագիրը․ 1. Տալ համաձայնություն՝ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից /հետահայում՝ Նվիրատու/ <<Գերմանական բարեկամություն 2025>> ծրագրի շրջանակներում հավանության արժանացած Անի համայնքի Ձիթհանքովի միջնարկարգ դպրոցի շենքի 2-րդ և 3-րդ հարկերի պատուհանների նորով փոխարինելու ծրագիրի իրականացմանը։
2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Ա․ Սարիբեկյանին․ Ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված ծրագրի իրականացման համար համայնքից պահանջվող ծրագրի արժեքի 11 տոկոսի չափով ներդրումը՝ գումարով 400000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված կարգով Նվիրատուի հետ կնքել նվիրաբերության պայմանագիր։
3․ Սույն որոշման 2-րդկետով նախատեսված 400 000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ ներդրումը հատկացնել համայնքի 2025 թվականի բյուջեի գործառնական դասակարգման բաժին 09, խումբ 02, դաս 02 /միջնակարգ ընդհանուր կրթություն/ և տնտեսագիտական դասակարգման 4657 /այլ կապիտալ դրամաշնորհներ/ հոդվածից։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |