Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի» 237-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N 920-Ն որոշման 1-ին կետով սահմանված՝ «Չափից ավելի վճարված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի կարգի» 11-րդ և 12-րդ կետերի դրույթներով.
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Գուսանագյուղ բնակավայրի բնակիչ Մկրտիչ Սմբատի Կյուրեղյանին հետ վճարել MERCEDES-BENZ E240 մակնիշի 35TR868 պետհամարանիշով մեքենայի համար վաճառքի հետևանքով չափից ավել վճարված 8942 (ութ հազար ինը հարյուր քառասուներկու) Հայաստանի Հանրապետության դրամը։