Այսօր: Երեքշաբթի, 13 Մայիսի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



12 մայիսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ՇԻՐԱԿԱՑՈՒ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔ ԹԻՎ 8/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՆՐԱՆՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՆՉԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ը ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ՝ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 246-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սամվել Ավետիքի Ավդալյանի կողմից՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի  համայնքի ղեկավարին ներկայացված 2025 թվականի մարտի 12-ի դիմումը:

Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 16-րդ մասի կետերի դրույթներով, «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 37-րդ հոդվածի 1-ին  մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով, հիմք ընդունելով Մարալիկ քաղաքի  հողային բարեփոխումների և սեփականաշնորհման  տեղական հանձնաժողովի 17061997 թվականիթիվ 6 որոշումից 18032025 թվականին  տրամադրվածքաղվածքը՝ ըստ որի քաղաքացի Սամվել Ավետիքի Ավդալյանի ընտանիքին հատկացվել է 0,10 հեկտար տնամերձ հողամաս, որը  որակավորում ունեցող լիցենզավորված մասնագետի կողմից կազմված հողմամասի հատակագծի տվյալների փաստացի կազմում է 0,10308 հեկտար, իսկ քաղաքացիների կողմից ավել օգտագործվող 0,00308 հեկտար հողմասը բավարարում է՝ «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի պահանջները,  հաշվի առնելով  որ Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Անի  համայնքի Մարալիկ քաղաքի Շիրակացու փողոց 1-ին նրբանցք  թիվ 8/1 բնակելի տուն հասցեում գտնվող 08-003-0050-0022 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում առկա բնակելի տունը և օժանդակ շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում

1.  Վերականգնել գույքային իրավունքները և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Անի համայնքի, Մարալիկ քաղաքի Շիրակացու փողոց 1-ին նրբանցք    թիվ 8/1 բնակելի տուն հասցեում գտնվող 08-003-0050-0022 կադաստրային ծածկագրով 0,10308 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և նրանում առկա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շինությունների  նկատմամբ ճանաչել՝ Սամվել Ավետիքի Ավդալյանի /ծնված 24021955 թվականին, անձնագիր AT0660797, տրված 022-իկողմից  09022021 թվականին/, ՌոզաՄկրտիչիԱվդալյանի /ծնված 30041961 թվականին,անձնագիր AV0397280, տրված 022-իկողմից  25082022 թվականին/, ԱվետիքՍամվելիԱվդալյանի /ծնված 30051980 թվականին,անձնագիր AT0340241, տրված 022-իկողմից  24122019 թվականին/, ԱրմինեՍամվելիԱվդալյանի /ծնված 20061981 թվականին/, ՄարիՍամվելիԱվդալյանի /ծնված 19061985 թվականին,անձնագիր AR0540611, տրված 028-իկողմից  18122017 թվականին/ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը:

2. Հողամասի սահմանները որոշվում են համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։

3ՈՒժը կորցրած ճանաչել՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Շիրակացու փողոց 1-ին նրբանցք թիվ 8/1 հասցեում գտնվող հողամասի և նրանում առկա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված բնակելի նպատակային նշանակության շինությունների նկատմամբ՝ քաղաքացիների գույքային  իրավունքները վերականգնելու մասին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտի 24-ի N 246-Ա որոշումը։

4. Որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացիներին սույն որոշման մասին պատշաճ ծանուցման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վիլհելմ Օլեյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner