Այսօր: Երեքշաբթի, 11 Մարտի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 93
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 23-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԶՈՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՔԱՂԱՔԱՑԻ ՍՄԲԱՏ ՈՒԼԻԽԱՆԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՎԱՃԱՌՎԱԾ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ՇԻՆՈՒԹՅԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 08-003-0126- ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԿԱ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0,48908 ՀԵԿՏԱՐ 3-ՐԴ ԿԱՐԳԻ ՋՐՈՎԻ ՎԱՐԵԼԱՀՈՂԸ, ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ, ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ,ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետի, 2-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Նոտարական վարերացում ստացած <<Գրանիտ>> կոոպերատիվի 1997 թվականի հունիսի 4-ի առուծախի պայմանագիրը, Անիի շրջխորհրդի գործկոմի 1990 թվականի դեկտեմբերի 11-ի Նո 12 արձանագրության քաղվածը, 13․09․2022 թականին վավերացված <<Հայաստանի ազգային արխիվ>> պետական ոչ առևտրային կազմակերպության Մարալիկի տարածքային ներկայացուցչության կողմից, համաձայն որի <<Գրանիտ>> կոոպերատիվին գյուղատնտեսական մթերքների արտադրության համար հատկացվել է 0․5 հեկտար հողամաս, հաշվի առնելով քաղաքացի Սմբատ ՈՒլիխանի Հակոբյանի լիազորված անձ՝ Գրիգոր Վոլոդյայի Եղոյանի /Լիազորագիր՝ տրված 2024 թվականի սեպտեմբերի 4-ին, Նոտարական ակտի կոդ՝ 849-20240910-67-8321895, Գաղտնագիր՝ VYRA8U/ 2025 թվականի փետրվարի 19-ի դիմումը.

1. Նոտարական վարերացում ստացած <<Գրանիտ>> կոոպերատիվի 1997 թվականի հունիսի 4-ի առուծախի պայմանագրի համաձայն, քաղաքացի Սմբատ ՈՒլիխանի Հակոբյանին վաճառված Կիսակառույց շինության, որը համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից /Որակավորման վկայական՝ N 0206, տրված՝ 29/05/2012թ/ տրամադրված 18/11/2024 թ․ եզրակացության քանդված է, պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականություն հանդիսացող 08-003-0126- կադաստրային ծածկագրով հողատարածքում առկա գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,48908 հեկտար մակերեսով 3-րդ կարգի ջրովի վարելահողը, գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով, տվյալ հողամասի կադաստրային արժեքով՝ 695717 (վեց հարյուր իննսունհինգ հազար յոթ հարյուր տասնյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով վաճառել քաղաքացի Սմբատ ՈՒլիխանի Հակոբյանին /Անձնագիր՝ AV0403060, տրված՝ 31.08.2022թ․ 022-ի կողմից, հաշվառման հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Ձերժինսկի փողոց շենք 6, բնակարան 20/, լիազորված անձ՝ Գրիգոր Վոլոդյայի Եղոյանի /Լիազորագիր՝ տրված 2024 թվականի սեպտեմբերի 4-ին, Նոտարական ակտի կոդ՝ 849-20240910-67-8321895, Գաղտնագիր՝ VYRA8U, Նույնականացման քարտ՝ 3010560028, տրված՝ 16․12․2019թ․ 022-ի կողմից, հաշվառման հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Ձերժինսկի փողոց շենք 12, բնակարան 12/ ։

2․ Հողամասի մակերեսը որոշվում է համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և Անի համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի փաստացի հատակագծի համաձայն։

3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացի Սմբատ ՈՒլիխանի Հակոբյանի /այսուհետև՝ Քաղաքացի/ կնքել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի առուվաճառքի պայմանագիր և ապահովել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը՝ Քաղաքացու միջոցներով:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում Քաղաքացուն սույն որոշման մասին պատշաճ ծանուցման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԶՈՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner