Այսօր: Երեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 117
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



08 սեպտեմբերի 2025 թ.

ՔԱՂԱՔԱՑԻ ՏԻԳՐԱՆ ՍԵԴՐԱԿԻ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՐԱԿԱՊ ԲՆԱԿԱՎԱՅՐ 1-ԻՆ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 48-ՐԴ ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԽԱՆՈՒԹԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոփոխելու կարգի>> 3.1-րդ և 3.4-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 600-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 3-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով քաղաքացի Տիգրան Սեդրակի Ծառուկյանի 2025 թվականի սեպտեմբերի 4-ի դիմումը.

1. Քաղաքացի Տիգրան Սեդրակի Ծառուկյանի սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սարակապ բնակավայր 1-ին փողոց, թիվ 48-րդ հասցեում գտնվող 08-103-0018-0005 կադաստրային ծածկագրով 0,0617 հա մակերեսով հողամասի և նրանում առկա 200․82 քառակուսի մետր արտաքին մակերեսով խանութի /վկայական՝ N 2006763/ գործառնական նշանակությունը փոխադրել բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ բնակելի տուն օգտագործելու նպատակով: 2. Համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 17-ի N 166-Ն որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց 2025 թվականի համար գանձվող վճարների դրույքաչափերի>> համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի /շենք-շինությունների/ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխության ծառայության դիմաց, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար վճարի չափը սահմանված է 10 000 դրամ, գումարած շինության ընդհանուր մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար հավելյալ` 400 ՀՀ դրամ, 200․82 քառակուսի մետր մակերեսով շինության տարածքի համար՝ ընդամենը՝ 80 330 /ութսուն հազար երեք հարյուր եռեսուն/ ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Անիի համայնքապետարանի բյուջեի 900495101090 հաշվեհամարին /ՀՎՀՀ՝ 05546057/: 3. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արման Մկոյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner