Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-իդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի, 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 17-ի N 163-Ն որոշումը,և հաշվի առնելով Երվանդ Շիրինի Ուռուտյանի հայտը
1․ «Երվանդ Շիրինի Ուռուտյան» (հարկ վճարողի հաշվառման համար 61701562 ,անհատ ձեռնարկատիրոջ իրավաբանական հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Անի համայնք, Մարալիկ քաղաք, Կոմսոմոլի փողոց, տուն 28, գործունեություն իրականացնելու հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Անի համայնք, Մարալիկ քաղաք, Հրանտ Շահինյան 15/8, հիմնական շինություն) անհատ ձեռնարկատիրոջը տրամադրել տեխնիկական հեղուկների վառելիքի վաճառք իրականացնելու թույլտվություն՝ 2025 թվականի հունվարի 3-ից մինչև մարտի 31-ը ներառյալ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հայտատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։