Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին
որոշում է՝
1. Գործառականդասակարգմանբաժին 09, խումբ 02, դաս 02 (միջնակարգ ընդհանուր կրթություն) և տնտեսագիտական դասակարգման 4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածից <<50,0>> հազար դրամ հատկացնել <<Անիպեմզայի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դպրոցի սանհանգույցի վերանորոգման համար:
2. Գործառական դասակարգման բաժին 01, խումբ 06, դաս 01 (ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) և տնտեսագիտական դասակարգման 4819 (նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին) հոդվածից <<1500,0>> հազար դրամ հատկացնել <<Հայաստան>> համահայկական հիմնադրամին :
|