Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հունվարի 2025 թվականի N 2-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ` ԱՇԽԵՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿՍՌՈՒՑՎԱԾ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ՆՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ, ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 33-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 67-Ա որոշումը և հաշվի առնելով, որ ինքնակամ շինություն իրականացրած քաղաքացի՝ Աշխեն Հովհաննեսի Պողոսյանի, իր 2024 թվականի հունիսի 05-ի դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Անի համայնքի սեփականությունը համարված 27․69 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով ավտոտնակը և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-003-0034-0041 կադաստրային ծածկագրով 0.002769 հեկտար մակերեսով հողամասի (Վկայական՝ N 27092024-08-0063, անշարժ գույքի հասցեն` մարզ Շիրակի, Անի համայնք, Մարալիկ քաղաք, Մադաթյան փողոց 15/10 ավտոտնակ) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը.

1․ Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն՝ օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված` 27․69 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով ավտոտնակը և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-003-0034-0041 կադաստրային ծածկագրով 0.002769 հեկտար մակերեսով հողամասը (Վկայական` N 2709024-08-0063, անշարժ գույքի հասցեն` մարզ Շիրակի, Անի համայնք, Մարալիկ քաղաք, Մադաթյան փողոց 15/10 ավտոտնակ) գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով 50397 (հիսուն հազար երեք հարյուր իննսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով վաճառել կառուցապատողին, քաղաքացի` Աշխեն Հովհաննեսի Պողոսյան (Նույնականացման քարտ՝ 7911800103, տրված՝ 14.03.2016թ 022-ի կողմից, հաշվառման հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, Մարալիկ քաղաք, Մադաթյան փողոց, 17-րդ շենք, 24 տուն) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: 2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված վաճարման ենթակա 50 397 (հիսուն հազար երեք հարյուր իննսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ գումարից 28 466 (քսան ութ հազար չորս հարյուր վաթսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ գումարը որպես ինքնակամ շինության օրինականացման վճար ենթակա է վճարման Անիի համայնքապետարանի բյուջեի 900495101447 հաշվեհամարին, իսկ մնացած 21 931 (քսան մեկ հազար իննը հարյուր եռեսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ գումարը որպես հողի արժեք, ենթակա է վճարման Անիի համայնքապետարանի բյուջեի 900495101132 հաշվեհամարին։ 3․ Սույն որոշման 1-ին կետով ձևավորված վաճառքի ընդհանուր գնին հավելվում են տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը, համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված 26000 /քսանվեց հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ վճարը, որը ենթակա է վճարման Անիի համայնքապետարանի բյուջեի 900495101447 հաշվեհամարին: 4. Սույն որոշումից բխող իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման՝ քաղաքացու միջոցներով: 5. Որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման մասին քաղաքացի Աշխեն Հովհաննեսի Պողոսյանին պատշաճ ծանուցման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(3.40 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner