Այսօր: Չորեքշաբթի, 3 Հուլիսի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 89-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԶՈՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՓՈՂՈՑ, 20 ՇԵՆՔԻ ԹԻՎ 31 ԲՆԱԿԱՐԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՎՅԱԼ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԲՆԱԿԻՉ ՍՈՒՍԱՆՆԱ ՊԱՐՈՒՅՐԻ ՆԻԿՈԼՅԱՆԻՆ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, 102-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Մարալիկ քաղաքի Արկադի Տեր-Թադևոսյան փողոցի 20-րդ շենքի թիվ 31 բնակարանը օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում տվյալ բնակարանի բնակիչների կողմից չի սեփականաշնորհվել և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի N 51 որոշմամբ հասատված N 7 հավելվածով Մարալիկ քաղաքի պետական բնակելի ֆոնդը և պետական ոչ բնակելի տարածքները սեփականության իրավունքով փոխանցվել են համայնքին, հիմք ընդունելով <<Հայաստանի ազգային արխիվ>> պետական ոչ առևտրային կազմակերպության Մարալիկի տարածքային ներկայացուցչության 18․05․2018 թ․ N 180 արխիվային տեղեկանքը, համաձայն որի Անիի շրջխորհրդի գործկոմի 1987 թվականի հուլիսի 27-ի թիվ 9 արձանագրության որոշմամբ Մարալիկ ավանի թիվ 20 շենքի թիվ 31 չորս սենյականոց բնակարանը /ներկայումս գործող հասցեն՝ մարզ Շիրակ Անի համայնք, քաղաք Մարալիկ Արկադի Տեր-Թադևոսյան փողոցի 20-րդ շենք 31 բնակարան/ հատկացվել է Միսաք Մամիկոնի Ալեքսանյանի /մահացախ՝ 20․04․2018թ․ Մահվան վկայական՝ III ИВ N 868477/ 6 անձից բաղկացած ընտանիքին, հաշվի առնելով քաղաքացի Սուսաննա Պարույրի Նիկոլյանի 2024 թվականի փետրվարի 15-ի դիմումը.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Մարալիկ քաղաքի Արկադի Տեր-Թադևոսյան փողոցի 20-րդ շենքի թիվ 31 չորս բնակարան սենյականոց բնակարանը /կադաստրային ծածկագիր՝ 08-003-0026-0074-004-006, Վկայական՝ N 06062024-08-0036/ նվիրել տվյալ բնակարանում հաշվառված և փաստացի բնակվող քաղաքացի Սուսաննա Պարույրի Նիկոլյանին /Անձնագիր՝ AS 0534400, տրված՝ 22․02․2019թ, 022-ի կողմից, հետագայում՝ Նվիրառու/։

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Ա․ Սարիբեկյանին․ ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Նվիրառույի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր. բ) Սույն որոշումից բխող իրավունքները օրենքով սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման՝ Նվիրառուների միջոցներով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԶՈՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner