Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման տեղեկանքը, տրված՝ 2023-11-22 ծածկագիր՝ 2023HUSRHX, հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Սևակ Սուրիկի Գրիգորյանը, իր 2023 թվականի դեկտեմբերի 5-ի դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Անի համայնքի սեփականությունը համարված 103.9 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան շինության և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-100-0044-0005 կադաստրային ծածկագրով 0․07195 հեկտար մակերեսով հողամասի (Վկայական 30122024-08-0058, անշարժ գույքի հասցեն` մարզ Շիրակի, Անի համայնք, գյուղ Սառնաղբյուր, 22-րդ փողոց, 1 բնակելի տուն) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը. 1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն` օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 103.9 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան շինության և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-100-0044-0005 կադաստրային ծածկագրով 0․07195 հեկտար մակերեսով հողամասը (Վկայական 30122024-08-0058, անշարժ գույքի հասցեն` մարզ Շիրակի, Անի համայնք, գյուղ Սառնաղբյուր, 22-րդ փողոց, 1 բնակելի տուն) գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով 474065 (չորս հարյուր յոթանասունչորս հազար վաթսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ ընդհանուր արժեքով վաճառել կառուցապատողին, քաղաքացի` Սևակ Սուրիկի Գրիգորյանին /Նույնականացման քարտ 1301810193, տրված՝ 10․12․2017թ, 022-ի կողմից, հաշվառման հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, գյուղ Սառնաղբյուր, 15 փողոց, տուն 4/:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Ա. Սարիբեկյանին. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |