Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի անդամակցությունը <<Հայաստանի համայնքների միություն>> հասարակական կազմակերպությանը․ 1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքի 2024 թվականի բյուջեի Գործառնական դասակարգման բաժին 01, խումբ 06, դաս 01 /ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ/ և տնտեսագիտական դասակարգման 4819 /Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին/ հոդվածից 230390 /երկու հարյուր երեսուն հազար երեք հարյուր իննսուն/ Հայաստանի Հանրապետության դրամ հատկացնել <<Հայաստանի համայնքների միություն>> հասարակական կազմակերպությանը՝ որպես անդամավճար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |