Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով. 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց 2025 թվականի համար գանձվող վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
2․ ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 29-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց 2024 թվականի համար գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 12-ի N 20-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին>> N 21-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 3-ից։ |