Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 79-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի  դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի  ղեկավարի առաջարկությունը.

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին

որոշում է՝ 

 

1.     Գործառական դասակարգման բաժին 09, խումբ 01, դաս 01 (Նախադպրոցական կրթություն) և տնտեսագիտական դասակարգման 5122 (Վարչական սարքավորումներ) հոդվածից ձեռք բերել և հատկացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի  «Սառնաղբյուրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը` «458.0» հազար Հայաստանի Հանրապետության դրամի, «Ջիուզեպպե Պինո Չիաչիոյի անվան Լանջիկի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը` «418.0» հազար Հայաստանի Հանրապետության դրամի համակարգչային սարքավորումներ:

2.    Գործառական դասակարգման բաժին 09, խումբ 02, դաս 02 (Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ) և տնտեսագիտական դասակարգման 4657 (Այլ կապիտալ դրամաշնորհներ) հոդվածից  «100.0» հազար դրամ հատկացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Անիպեմզայի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դեպի դպրոց տանող մուտքի մայթի վերանորոգման համար։

 


ՔԱՂԱՔԱՊԵՏ                       
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner