Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 145
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 ապրիլի 2022 թվականի N 145

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՈՒՍԱՂԲՅՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐ ՎԱՐԴԳԵՍ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ԵՎ ԿԱՐԻՆԵ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՎԵԼՈՒ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից երեք ամսյա հետևողական աշխատանքների ուսումնասիրության արդյունքում  պարզվեց, որ անչափահասներ Վարդգես Մարզպետի Համբարձումյանի (ծնված՝ 07. 01. 2007 թվականին) և Կարինե Մարզպետի Համբարձումյանի (ծնված՝  02.11.2008 թվականին)  մայրը՝ Արփինե Կամոյի Աղաքարյանը (ծնված՝  18.08.1985 թվականին), խորթ հայրը՝ Դավիթ  Վարուժանի Ավետիսյանը (ծնված՝  12.11.1986 թվականին)  և իրենց հետ բնակվող  անչափահաս երեխան՝ Հայկանուշ Դավիթի Ավետիսյանը (ծնված՝  27.02.2015 թվականին) չունեն մշտական բնակվելու կացարան, ներկա պահին բնակվում են Լուսաղբյուր բնակավայրում գտնվող օժանդակ կառույցում, որը ապրելու համար ունի ոչ բավարար պայմաններ, գտնվում է խիստ անմխիթար  վիճակում և օժանդակ կառույցի սեփականատերը պահանջում է ազատել նշված տարածքը, որի հետևանքով ընտանիքը կհայտնվի փողոցում:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով վերը նշված հանգամանքները,  ներկա  պահին  ընտանիքը  չի  կարող վերամիավորվել  և  ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման  մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի  հունիսի 2-ի թիվ  631-Ն որոշմամբ հաստատված խնամակալության և հոգաբարձության  մարմինների  կանոնադրությամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից 2022 թվականի ապրիլի 8-ին  տրված եզրակացությունըորոշում եմ՝

1.      Անչափահասներ Վարդգես Մարզպետի Համբարձումյանը (ծնված՝    07.01.2007 թվականին) և Կարինե Մարզպետի Համբարձումյանը (ծնված՝  02.11.2008 թվականին) առայժմ չեն կարող վերամիավորվել ընտանիքի հետ: Նպատակահարմար է նրանց խնամքը և դաստիարակությունը  շարունակել երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող որևէ հաստատությունում:

2.      Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner