Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



18 նոյեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆԻՊԵՄԶԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ, 4 ՇԵՆՔ, ԹԻՎ 1 ԲՆԱԿԱՐԱՆԸ ՔԱՂԱՔԱՑԻ ԳԱՅԱՆԵ ԼԵՎՈՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ 6 ԱՆՁԻՑ ԲԱՂԿԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, 102-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Անիպեմզա բնակավայրի 1-ին փողոցի, 9-րդ շենքի թիվ 1 բնակարանը օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում տվյալ բնակարանի բնակիչի կողմից չի սեփականաշնորհվել և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի N 51 որոշմամբ հաստատված N 7 հավելվածով պետական բնակելի ֆոնդը և պետական ոչ բնակելի տարածքները սեփականության իրավունքով փոխանցվել են համայնքներին, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 31-ի N 139-Ա որոշումը և քաղաքացի Գայանե Լևոնի Գրիգորյանի 2024 թվականի հուլիսի 22-ի դիմումը․

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Անիպեմզա բնակավայրի 1-ին փողոց 4 շենքի թիվ 1 բնակարանը /կադաստրային ծածկագիր՝ 08-013-0003-0001-001, իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 1337125, տրված՝ 28․02․2005թ․/ նվիրել տվյալ բնակարանում փաստացի բնակվող և հաշվառված քաղաքացիներ՝ Գայանե Լևոնի Գրիգորյանին /անձնագիր՝ AV0409972, տրված՝ 06․09․2022 թվականին 022-ի կողմից/, Արտյոմ Մկրտչի Գրիգորյանին /անձնագիր՝ AT0656018, տրված՝ 04․02․2021 թվականին 022-ի կողմից/, Արմեն Մկրտչի Գրիգորյանին /անձնագիր՝ AL0344446, տրված՝ 19․07․2023 թվականին 022-ի կողմից/, Կարինե Սամվելի Մկրտչյանին /անձնագիր՝ AX0324150, տրված՝ 24․06․2024 թվականին 065-ի կողմից/, Արման Մկրտչի Գրիգորյանին /նույնականացման քարտ՝ 012918504, տրված՝ 29․10․2021 թվականին 022-ի կողմից/,Գայանե Արտյոմի Գրիգորյանին/ծնված 09․04․2024 թվականին/ հետագայում՝ Նվիրառուներ/, և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Նվիրառուների հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր․

2. Սույն որոշումից բխող իրավունքները օրենքով սահմանված կարգով ենթակա պետական գրանցման՝ Նվիրառուի միջոցներով։

3. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վիլհելմ Օլեյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner