Այսօր: Կիրակի, 8 Դեկտեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 112-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 սեպտեմբերի 2024 թվականի N 112-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 77-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի դրույթով, հիմք ընդունելով «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության 2024 թվականի սեպտեմբերի 18-ի AC-337-24 գրությունը, համաձայն որի՝ «Վերականգնող էներգիայի և էներգոադյունավետության խթանում Շիրակի մարզի համայնքներում» միջոցառման շրջանակում էներգաարդյուևավետության և վերականգնող էներգիայի փոքրածավալ միջոցառումների շրջանակներում Անի համայնքի Լանջիկի բնակավայրի համայնքային կենտրոնի և Սառնաղբյուրի մանկապարտեզի շենքի վրա արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման ծրագրից բացի, ծրագրում է ընդրկվել նաև Անի համայնքի Մարալիկ քաղաքի <<Ռոմի Բարոնյանի անվան մանկապարտեզ>> համայնքային ոչ առեվտրային կազմակերպության շենքի վրա 5․5 կՎտ հզորության ֆետովոլտային համակարգի տեղադրումը, որի արդյունքում ծրագրի արժեքը կազմել 9,365,000 ՀՀ դրամ, որից <<Հայկական Կարիտաս>> բարեսիրական հասարակական կազմակերպության ներդրումը կազմում է 7,492,000 ՀՀ դրամ, իսկ համայնքի ներդրումը՝ 1,873,000 ՀՀ դրամ․

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 30-ի «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից անի համայնքի լանջիկ բնակավայրի համայնքային կենտրոնի եվ սառնաղբյուրի մանկապարտեզի շենքի տանիքներին <<Վերականգնվող էներգիայի և էներգոարդյունավետության խթանում Շիրակի մարզի համայնքներում» միջոցառման շրջանակում էներգոարդյունավետության և վերականգնող էներգիայի փոքրածավալ միջոցառումների շրջանակներեում արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման ծրագրի իրականացմանը համաձայնություն տալու և համայնքից պահանջվող ներդրումն ապահովելու մասին>> N 77-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը․

1) Որոշման 1-ին կետում նշված <<Սառնաղբյուրի մանկապարտեզի շենքի>> բառերից հետո ավելացնել <<Անի համայնքի Մարալիկ քաղաքի <<Ռոմի Բարոնյանի անվան մանկապարտեզի շենքի>> բառերը։

2) Որոշման 2-րդ կետում նշված <<1,576,000 /մեկ միլիոն հինգ հարյուր յոթանասունվեց հազար/>> թիվն ու բառերը փոխարինել <<1,873, 000 /մեկ միլիոն ութ հարյուր յոթանասուներեք հազար/>> թվով և բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:


Կողմ -11

ԱԼԵՔՅԱՆ ԺԻՐԱՅՐ

ԱՂԱԲԵԿՅԱՆ ԳՈՌ

ԱՍԼԱՆՅԱՆ ՄՈՒՐԱԴ

ԱՐՇԱԿՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ԵՆՈՔՅԱՆ ՄԵՐՐԻ

ԶԱՏԻԿՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՇԱԲՈՅԱՆ ԱՐՏԱԿ

ՈՒՌՈՒՏՅԱՆ ԷԴԻԿ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԷԴԳԱՐ

ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ԱՐՄԱՆ

ՍԱՐՈՅԱՆ ՆԱԻՐԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(483.56 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner