Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի» 29-րդ կետի 4-րդ ենթակետի, 50-րդ և 52-րդ կետի, 63-րդ և 64-րդ կետերի դրույթներուվ և հաշվի առնելով, որ Անի համայնքի Ձորակապ բնակավայր 1-ին փողոց, 1-ին նրբանցք, թիվ 1 բնակելի տուն հասցեն վերանվանվել է՝ 1-ին փողոց, 1-ին նրբանցք, թիվ 2/1 բնակելի տուն.
1. Քաղաքացի Վաղինակ Մանասի Դավթյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Ձորակապ բնակավայր 1-ին փողոց, 1-ին նրբանցք, թիվ 1 բնակելի տուն, 08-073-0018-0020 կադաստրային ծածկագիրով հասցեն վերահասցեավորել՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Անի համայնք, Ձորակապ բնակավայր, 1-ին փողոց, 1-ին նրբանցք, թիվ 2/1 բնակելի տուն:
2. Չեղյալ համարել սույն որոշման 1-ին կետում նշված «Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ձորակապ բնակավայր, 1-ին փողոց, 1-ին նրբանցք, թիվ 1 բնակելի տուն»՝ օբյեկտի հին հասցեն: