Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի, 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվական մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգի>> 9-րդ կետի դրույթներով․
1.Զարինջա-Ձիթհանքով ավտոճանապարհի 4.3 կմ երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգում որից 1.8 կմ երկարությամբ ավտոճանապարհը գտնվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Ձիթհանքով բնակավայրի վարչական սահմաններում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարության և ենթակառուցվածքների նախարարությանը տալ շինարարության թույլտվություն։
2. Հիմնանորոգման համար ժամկետ սահմանել՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝ 300 օր:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։