Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Գնումների մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 7-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության, 8-րդ կետի 3-րդ ենթակետի և 11-րդ կետի 4-րդ ենթակետի դրութներով. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի կարիքների համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի 2025 թվականի բյուջեից նախատեսվող միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանով նախատեսված միջանցիկ ծածկագրերով` /ըստ ԳՄԱ դասակարգման (CPV)/՝ 44231300 գնանշման հարցման միջոցով՝ ապրանքների /աստիճանավանդակներ/ ձեռքբերման նպատակով գնումների կազմակերպման համար սահմանել գնահատող հանձնաժողով հետևյալ կազմով՝ Հարություն Համբարյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար (նախագահ) Գևորգ Շաբոյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի խորհրդական /անդամ/ Աստղիկ Մկրտչյան Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի օգնական /անդամ, բացող/ Լուսինե Գրիգորյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ /անդամ, բացող/ 2. ՇՄԱՆՀ-ԳՀԱՊՁԲ-25/1 ծածկագրով գնանշման հարցման գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների մեջ չներառված համայնքային ծառայության գլխավոր մասնագետ Սաթենիկ Զաքարյանին: Սահմանել, որ ՇՄԱՆՀ-ԳՀԱՊՁԲ-25/1 ծածկագրով գնանշման հարցման գնահատող հանձնաժողովի առաջին նիստը հրավիրել 2025 թվականի օգոստոսի 08-ին, ժամը 12:00-ին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Անի համայնքապետարան քաղաք Մարալիկ, Մադաթյան 1 հասցեում: 3. Գնանշման հարցման գնահատող հանձնաժողովին՝ հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն և այլ իրավական ակտերին համապատասխան: